Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 70-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի ու շինությունների կառուցումը սահմանափակելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի  թիվ 498-Ն, «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի Մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումները, ինչպես նաև քաղաքացիներ Ավետիս Խուդոյանի, Հայկ Մելքոնյանի և Ասատուր Մկրտչյանի դիմումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Քաղաքացի Ավետիս Խուդոյանի սեփականություն հանդիսացող Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.5 հա գյուղատնտեսական նշանակության (գործառնական նշանակությունը՝ վարելահող, ծածկագիրը՝ 10-036-0109-0137հողամասից առանձնացվող 0.3 հա հողակտորի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական դասակարգման:

2.  Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի բնակիչ Հայկ Հակոբի Մելքոնյանի սեփականություն հանդիսացող, Արփի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.15 հա գյուղատնտեսական նշանակության (գործառնական նշանակությւոնը՝ այլ հողատեսք, կադաստրային ծածկագիրը՝ 10-012-0156-0011) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական դասակարգման:

3. Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչ Ասատուր Սիսակի Մկրտչյանի սեփականություն հանդիսացող, Արենի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 1.62954 հա գյուղատնտեսական նշանակության (գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք, կադաստրային ծածկագիրը՝ 10-008-0265-0088) հողամասից առանձնացվող 0,015 հա հողակտորի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական դասակարգման:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner