Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումը, որոշում եմ.
Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Մասիս Փափագի Ղազարյանի սեփականություն հանդիսացող 0,10785հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-008-0210-0002, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների) բաժանման ընթացքում առաջացած․
ա) 0,05779հա հողամասին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի, գյուղ Արենի, 4 հողամաս։
բ) 0,05006հա հողամասին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի, գյուղ Արենի, 6 հողամաս։