|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 հոկտեմբերի 2025 թվականի N 128-Ա |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21 ՕԳՈՍՏՈՍԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 114-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1․ Արենի համայնքի ավագանու 21․08․2025 թվականի « Արենի համայնքի ղեկավարի օգնական Ռոման Բաղդասարյանի գրությունը քննարկելու և իր սեփական ՎԱԶ 212140 մակնիշի ավտոմեքենայի համար 4 հատ նոր անվադող տրամադրելու մասին» թիվ 114-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝ 1) Որոշման հղման մեջ «Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի» բառերից հետո լրացնել «18-րդ հոդվածի» թվերը և բառերը։ 2) որոշման մեջ «անվադող» բառից հետո լրացնել «համայնքի խնդիրների լուծման նպատակով անձնական ավտոմեքենան օգտագործելու պայմանով» բառերով։ |
Կողմ -9 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ ԲԱԲԱՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՍԱՄՎԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|