Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝
Տալ համաձայնություն Արենի համայնքի ավագանու 17.12.2020 թվականի «Արենի համայնքի Ելփին բնակավայրի 21-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող 0.10991 հա բնակավայրերի նշանակության հողամասը և հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տունը Եղիշ Մնացականյանին գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարելուն համաձայնություն տալու մասին» թիվ 140 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
ա) որոշման 1-ին կետի մեջ «ընդամենը՝ 139.1քմ» բառերը և թվերը փոխարինել «ընդամենը՝ 98.62 քմ.» բառերով և թվերով,
բ) որոշման 2-րդ կետի բ/ ենթակետի մեջ «229 515» թվերը փոխարինել «162 723» թվերով, «ընդամենը՝ 517 515» բառերը և թվերը փոխարինել «ընդամենը՝ 450 723» բառերով և թվերով: