Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1․ Արենի համայնքի կարիքների համար գնված մեկ միավոր ZIL KO-449 (ZIL-431410) մակնիշի 751CS61 պետհամարանիշի աղբատար մեքենան ավելացնել համայնքի հաշվեկշռում։
2․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող ZIL KO-449 (ZIL-431410) մակնիշի 751CS61 պետհամարանիշի աղբատար մեքենան անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել <<Արենի>> ՀՈԱԿ-ին՝ շահագործելու և համայնքի տարածքում աղբահանություն կազմակերպելու նպատակով։ |