Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի 13.02.2023 թվականի թիվ 03 որոշումը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 2023թվականի փետրվարի 11-ի հրդեհից տուժած, Արցախի Հանրապետությունից տեղահանված, զոհված զինծառայողի ծնողներ Մարատ Խանամաիրյանին և Ծաղիկ Ասատրյանին հատկացնել միանվագ դրամական աջակցություն 150 000 ՀՀ դրամի չափով: |