Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման թիվ 1 հավելվածի 28-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Մավշին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումի հիման վրա կայացած հանրային լսման արձանագրությունը ՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Տրամադրել նախնական համաձայնություն «Մավշին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված, ՀՀ Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 2093-Ն որոշմամբ սահմանված ծրագրում ընդգրկված Արենի համայնքի Արփի բնակավայրի կրթահամալիրի կառուցման աշխատանքների իրականացմանը։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |