Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 30-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մարտի 2022 թվականի N 30-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.03413ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԱՐՄԻՆԵ ԱԲՈՎՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՎԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի  պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Արենի  բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.03413հա բնակավայրերի նշանակության հողամասը (ծածկագիրը՝ 10-008-0018-0009, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հասցեն՝ ՎՁՄ Արենի համայնք, գ. Արենի 35 փ., N10) և հողամասի վրա ինքնակամ կառուցված  բնակելի տունը՝ 140.7քմ և օժանդակ շինությունը (ծածկ) ՝41քմ, ընդհանուր 181.7քմ մակերեսով,  ուղղակի վաճառքով օտարել կառուցապատող  Արմինե Ռուբենի Աբովյանին:

2. Առաջարկել կառույցն իրականացրած Արմինե Աբովյանին վճարել 199 849 ՀՀ դրամ ինքնակամ  կառուցված  բնակելի տան և օժանդակ շինությունների համար  և 416 728 ՀՀ դրամ  0.03413հա բնակավայրերի նշանակության հողամասի համար, ընդամենը՝ 616 577 ՀՀ դրամ,

3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառուցապատող Արմինե Աբովյանը ունի 6 անչափահաս երեխա և ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում  ազատել համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարներից:

 


Կողմ -8

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ՄԱՌԼԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(928.24 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner