Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 12-ը հոկտեմբերի 2023 թվականի թիվ 13 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 12.10.2023 թվականի թիվ 13 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. 18-ը հունվարի 2023 թվականի «Արենի համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 005-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և որոշմամբ հաստատված բյուջեում վերաբաշխում կատարելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության և Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելու մասին:
4. Արենի համայնքի մանկապարտեզների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
5. 2023թվականի առաջին ինը ամիսների ընթացքում Արենի ՀՈԱԿ-ի կողմից կատարված ծախսերի հաշվետվությունը ի գիտություն ընդունելու մասին:
6. Արենի համայնքի ղեկավարի 2023թվականի տարեկան բյուջեի կատարման 3-րդ եռամսյակի հաշվետվությունը ի գիտություն ընդունելու մասին:
7. Արցախի Հանրապետությունից տեղահանված և Արենի համայնքում ժամանակավորապես բնակություն հաստատած ընտանիքների երեխաներին ծնողական վճարներից ազատելու մասին:
8. Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի շրջանակներում Արենի համայնքում իրականացվող դրամշնորհային ծրագրից 20000/ քսան հազար/ դոլարին համարժեք ՀՀ դրամ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքներին հումանիտար օգնություն տրամադրելուն հավանություն տալու մասին:
9. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի բնակիչ Արտավազդ Անիբարի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող KIA SORENTO 3.5 մակնիշի 34SR201 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկից ազատելու մասին:
10. Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային և քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողմասերի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին:
11. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հողմասերի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին:
12. Արենի համայնքի սոցիալապես անապահով անձանց դրամական աջակցություն ցուցաբերելու մասին:
13. Արենի համայնքի ավագանու 10.07.2023թվականի թիվ 80-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթով, վարձակալությամբ հատկացնելու մասին:
14. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող <<Լավ կառավարում հանուն տեղական զարգացման>> ծրագրի շրջանակներում Աղավնաձո րբնակավայրի սպորտդահլիճի վերոնորոգում և կահավորում ծրագրի նպատակով արտաբյուջետային հաշիվ բացելուն համաձայնություն տալու մասին
15. Արենի համայնքի վարչական տարածքում բնապահպանական գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից 2024թվականին համայնքում իրականացվելիք ծրագրերի և ներդրումների մասին:
16. Արենի համայնքի ավագանու հերթական նիստի օր նշանակելու մասին:
|