Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն ՀՀ կառավարության 03.12.2020թվականի թիվ 1944-Ա որոշմամբ Արենի համայնքին նվիրաբերված ԶԻԼ 130 ԱԲ մակնիշի ավտոմեքենան <<Արենի>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելուն:
|