Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 073
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2021 թվականի N 073

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 30.04.2021ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 055 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ և ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.408 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ, ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ, «ՋԻԷՅՋԵՄ-ԱՐՄԵՆԻԱ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 73-րդ հոդվածի, 47-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և կարևորելով Արենի համայնքի Արենի բնակավայրում մանկապարտեզ (մշակութային կենտրոն) ունենալու հանգամանքը, ինչպես նաև, հաշվի առնելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը և «ՋԻԷՅՋԵՄ-ԱՐՄԵՆԻԱ» զարգացման հիմնադրամի կողմից երեխաների կրթությանը աջակցելու նպատակով մանկապարտեզ (մշակութային կենտրոն) կառուցելու պատրաստակամությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝

  1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,408 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը (ծածկագիրը՝ 10-008-0041-0019, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հասցեն՝ Արենի համայնք, գԱրենի, 16 փողոց, թիվ 5) մանկապարտեզ (մշակութային կենտրոնկառուցելու նպատակով 99 (իննսունինըտարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ՋԻԷՅՋԵՄ-ԱՐՄԵՆԻԱ» զարգացման հիմնադրամին:
  2. Արենի համայնքի ղեկավարին՝ «ՋԻԷՅՋԵՄ-ԱՐՄԵՆԻԱ» զարգացման հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի անհատույց օգտագործման պայմանագիրը, մանկապարտեզի (մշակութային կենտրոնի) կառուցման ավարտից հետո «ՋԻԷՅՋԵՄ-ԱՐՄԵՆԻԱ» զարգացման հիմնադրամի հետ փոխհամաձայնեցված կարգով մանկապարտեզը (մշակութային կենտրոնըընդունել շահագործման և Արենի համայնքի միջոցների հաշվին իրականացնել ամբողջական սպասարկումը:

Կողմ -7

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԻՇԽԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԷԴԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(534.46 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner