Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումը, որոշում եմ.
Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Վաչագան Արմենակի Օհանյանին, Թագուհի Արմենակի Գրիգորյանին, Լուիզա Վաչագանի Օհանյանին, Աղավնի Վաչագանի Օհանյանին և Աննա Վաչագանի Օհանյանին համսեփականության իրավունքով պատկանող 0,30686հա բնակավայրերի նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-025-0038-0016, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) բաժանման ընթացքում առաջացած․
1) 0,07500հա հողամասին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի, գյուղ Խաչիկ, 12-րդ փողոց, 4/1 հողամաս։
2) 0,23186 հա հողամասին և բնակելի տանը տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի, գյուղ Խաչիկ 12-րդ փողոց, 4 բնակելի տուն։