Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն որոշումը՝ որոշում եմ.
1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արմեն Արմանի Սամսոնյանի և Մարիամ Միքայելի Գրիգորյանի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 0.06477 հա մակերեսով (ծածկագիրը՝ 10-008-0046-0029, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման) բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել բնակելի կառուցապատման:
2. Կառուցապատողներ Արմեն Սամսոնյանին և Մարիամ Գրիգորյանին սահմանված կարգով տրամադրել նախագծման թույլտվություն, որի հերթական համարն է 218։