Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 081-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄՀԵՐ ԱՍԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 28.11.2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 174 ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ, ԹԻՎ 175-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼԱՎԱԾ 1-ՈՒՄ, 20․12․2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 189-Ա ԵՎ 04․04․2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 044-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի 33-րդ հոդվածի  և  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետի պահանջներով Արենի համայնքի ավագանին որոշում է՝

 

1․ Արենի համայնքի ավագանու 28․11․2024 թվականի   « 2025թվականի համար  Արենիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 174-Ա որոշման հավելվածում կատարել լրացումներ և փոփոխություններ․

1) հավելվածի «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄ» աղյուսակի 53-րդ տողից հետո ավելացնել նոր 54 և 55 -րդ տողեր հետևյալ բովանդակությամբ․

Հ/Հ ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ ԾԱԾԿԱԳԻՐԸ
54 Ավագ մարզիչ  1 1 200,000 200,000  
55 մարզիչ 1 1 180,000 180,000  

2) նույն աղյուսակի Ընդամենը տողը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ․

Ընդամենը 17 23 1,985,000 2,481,500

3 )հաստիքացուցակի  Ընդամենը տողը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ․

Ընդամենը 66․5 73 15,386,600 16,411,100

4) Հերթական 54-56 համարները վերախմբագրել 56-58։

2․ Արենի համայնքի ավագանու 28․11․2024 թվականի   <<2025 թվականի համար Արենի համայնքի համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 175-Ա որոշման հավելված  1-ում կատարել փոփոխություններ․

1)  8 -րդ տողի «320000» թվերը փոխարինել «350000»  թվերով 

2) հաստիքացուցակի  ընդամենը տողը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ․

Ընդամենը 39․25 44 6140000 7310750

3․ Արենի համայնքի ավագանու 20․12․2024 թվականի <<Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Վարդգես Լենդրուշի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,033513հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին>>  թիվ 189-Ա որոշման տեքստի մեջ  «խոտհարք» բառը փոխարինել «այլ հողատեսք» բառերով։

 4․ Արենի համայնքի ավագանու 04․04․2025 թվականի <<Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արթուր Սողոմոնի Սողոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին>>   թիվ 044-Ա որոշման տեքստի մեջ «0,03718» թիվը փոխարինել «0,09363» թվով և  «10-008-0265-0085» թվերը և նշանները փոխարինել   «10-008-0265-0117» թվերով և նշաններով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner