Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5․1-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է. 1․ Տալ համաձայնություն Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի մշակույթի տնից առանձնացված 72քմ հատվածը սգո սրահի կառուցման նպատակով հատկացնելուն։
2․ Սրահին առանձին մուտք ապահովելու համար, նախամուտք և սանհանգույց կառուցելու նպատակով Արենի համայնքի 2025թվականի տարեկան բյուջեից հատկացնել 13 943 646 ՀՀ դրամ։ |