Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումը, որոշում եմ՝
Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Վանիկ Հայկազի Մանուկյանին և Նվարդ Վանյայի Սարգսյանի ընդհանուր բաժնային համասեփականության իրավունքով պատկանող 0,1474հա բնակավայրերի նպատակային նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0016-0001, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման) հողամասի բաժանման ընթացքում առաջացած թվով 2 հողամասերին տրամադրել հետևյալ հասցեները՝
1․ 0,07314հա հողամասին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գյուղ Արենի 31-րդ փողոց 4 բնակելի տուն։
2․ 0,07408հա հողամասին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գյուղ Արենի 31-րդ փողոց 4/1 հողամաս։