Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Տալ համաձայնություն, Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի վարչական տարածքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից ներկայացված հողատարածքներում (կցվում է քարտեզները) հիմնել համայնքային անտառներ՝ հիմնադրամի միջոցներով։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին հիմնադրամի հետ համատեղ մշակել և կնքել համապատասխան պայմանագիր։ |