Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. Արենի համայնքի ավագանու 08.07.2022 թվականի <<Արենի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին>> թիվ 70-Ա որոշման 1-ին կետի մեջ կատարել փոփոխություններ՝ <<վարելահող>> բառը փոխարինել <<կորիզավոր>> բառով:
2. Արենի համայնքի ավագանու 30.11.2022թվականի <<2023 թվականի համար Արենի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 140-Ա որոշման հավելված 1-ում կատարել փոփոխություններ.
1) Հավելվածի 8-րդ տողում <<97 000>> թիվը փոխարինել <<105 000>> թվով, <<194 000>> թիվը փոխարինել <<210 000>> թվով:
2) Ընդամենը տողի մեջ <<4 327 000>> թիվը փոխարինել <<4 335 000>> թվով, <<4 817 750>> թիվը փոխարինել <<4 833 750>> թվով