Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2008 թ. հունիսի 10-ի ՀՕ-117-Ն օրենքով և հիմք ընդունելով քաղաքացու դիմումը՝ որոշում եմ.
1. Ճանաչել Խաչատուր Սարգիսի Ավետիսյանի սեփականության իրավունքը Արենի համայնքի Ելփին բնակավայրի 8-րդ փողոց, թիվ 18 հասցեում գտնվող (հողամասի ծածկագիրը՝ 10-020-0020-0006) բնակելի տան և պարսպի նկատմամբ:
2. Բնակելի տունը և պարիսպը կառուցվել է մինչև 2001 թվականը։
3. Անշարժ գույքը բավարարում է սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները։