Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 070
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 23 ՀՈՒՆԻՍԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 23-ը հունիսի 2021 թվականի թիվ 9 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 23 հունիսի 2021 թվականի թիվ 9 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին

2. Արենի համայնքի ավագանու՝ 16-ը ապրիլի 2021 թվականի «Արենի ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում Սերյոժա Նելսոնի Սիմոնյանի թեկնածությունը հաստատելու մասին» թիվ 039 որոշումն անվավեր ճանաչելու մասին

3. Արենի համայնքի ավագանու՝ 30-ը ապրիլի 2021 թվականի «Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելուն համաձայնություն տալու մասին» թիվ 056 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

4. Արենի համայնքի ավագանու 30.04.2021թվականի թիվ 055 որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքայինսեփականություն հանդիսացող 0.408 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը, մանկապարտեզ կառուցելու նպատակով, «ՋԻԷՅՋԵՄ-ԱՐՄԵՆԻԱ» զարգացման հիմնադրամին անհատույցօգտագործման իրավունքով տրամադրելու մասին

5. Արենի համայնքի սոցիալապես անապահով անձանց դրամական աջակցություն ցուցաբերելուն համաձայնություն տալու և գումարի չափը հաստատելու մասին

6. Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող բնակավայրերի նշանակության հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին

7. Սփյուռքահայ գործարար Մարինե Հակոբյանի դիմում առաջարկը քննարկելու և վերջինիս սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցվելիք համայնքային բացօթյա մշակութային թանգարանի նախագիծը պատվիրելուն և համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեից վճարելուն համաձայնություն տալու մասին


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner