Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումը, որոշում եմ.
Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Անտոն Արամայիսի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 0,125հա բնակավայրերի նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-008-0076-0007, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) բաժանման ընթացքում առաջացած․
1) 0,06262հա հողամասին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի, գ․ Արենի 43-րդ փողոց, թիվ 19 հողամաս։
2) 0,06238հա հողամասին տալ հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի, գ․ Արենի 43-րդ փողոց, թիվ 19/1 հողամաս։