Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 076-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՓԱՌԱՏՈՆՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԻ ՏՈՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ․

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5․1-րդ և  42-րդ կետերի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝

1․ Արենի համայնքի բնակավայրերում (Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Չիվա, Խաչիկ և Ռինդ )  2025 թվականին կազմակերպվող փառատոնների և գյուղի տոների պատշաճ կազմակերպման և իրականացման համար 2025թվականի տարեկան բյուջեից հատկացնել գումարներ․

1) Արենի բնակավայր՝ մինչև 8 միլիոն ՀՀ դրամ,

2) Ագարակաձոր բնակավայր՝  մինչև  2 միլիոն ՀՀ դրամ,

3) Աղավնաձոր բնակավայր՝ մինչև  5 միլիոն ՀՀ դրամ,

4) Արփի բնակավայր՝ մինչև  2 միլիոն ՀՀ դրամ,

5) Գնիշիկ բնակավայր՝ մինչև  2 միլիոն ՀՀ դրամ,

6) Ելփին բնակավայր՝ մինչև  2 միլիոն ՀՀ դրամ,

7) Խաչիկ բնակավայր՝ մինչև  5 միլիոն ՀՀ դրամ,

8) Չիվա բնակավայր՝ 2 մինչև  միլիոն ՀՀ դրամ,

9) Ռինդ բնակավայր՝ մինչև  7 միլիոն ՀՀ դրամ,

Ընդամենը՝ 35 միլիոն ՀՀ դրամ։

2․ Արենի համայնքի ղեկավարին՝

1) Բնակավայրերի թաղամասերը ներկայացնող  տաղավարների ձևավորման և անհրաժեշտ այլ ապրանքների գնման նպատակով,  թաղամասերի կողմից ներկայացված պատասխանատու անձանց  հատկացնել 40 000 ՀՀ դրամ՝ մեկ տաղավարի հաշվով։

2) Համայնքի բնակավայրերը ներկայացնող տաղավարների ձևավորման և անհրաժեշտ այլ պարագաների գնման նպատակով բնակավայրերի վարչական ղեկավարներին և Արենի բնակավայրի պատասխանատուին հատկացնել 40 000 ՀՀ դրամ՝ մեկ տաղավարի հաշվով։

3․ Փառատոնների կազմակերպման աշխատանքներին և իրականացվելիք ծախսերին ներգրավել համայնքի կողմից հիմնադրված <<Արփա>> բնապահպանական հիմնադրամին և <<Արենի համայնքային  զարգացման>> հիմնադրամին։

4․ Փառատոնների ժամանակ համայնքապետարանի կողմից քաղաքացիներին  և իրավաբանական անձանց տրամադրվող գույքի (տաղավար, ծալովի աթոռ, ծալովի սեղան) վարձավճար  սահմանել մեկ օրվա համար 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ, որը  պետք է վճարվի «Արենի համայնքային զարգացման» հիմնադրամի հաշվեհամարին կանոնադրությամբ սահմանված նպատակների  իրականացման  համար։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner