Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 19 ապրիլի 2019 թվականի թիվ 46-Ա որոշումը և Արենի համայնքի «Բնակավայրերում չգործող, հին խողովակաշարերը և ջրագծերը, կիսախողովակները ապամոնտաժելու և նրանցով նոր ծրագրեր իրականացնելու համար» ստեղծված մշտական հանձնաժողովի 07․04.2025 թվականի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ՝
1. Արենի համայնքի Չիվա բնակավայրի «Կուրաղբյուր» կոչվող հանդամասում ոռոգման ջրի համար նախատեսված 8 դույմ տրամաչափով 125 մետր երկարությամբ ցինկի խողովակները ապամոնտաժել ։
2. Խողովակները օգտագործել Չիվա բնակավայրի 8-րդ փողոցում ոռոգման ջրագիծ կառուցելու համար ։