Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և ընդունելով ՀՀ կառավարության 12-ը ապրիլի 2001թվականի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 47-րդ մասը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Արենի համայնքի վարչական տարածքում հողամասերը վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝
1. Հանձնաժողովի նախագահ՝ համայնքի ղեկավար,
2. Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ աշխատակազմի քարտուղար
3. Հանձնաժողովի քարտուղար՝ աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիրը՝ 3.1-4)
4. Հանձնաժողովի անդամ՝ աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիրը՝ 3.1-2)
5. Հանձնաժողովի անդամ՝ ավագանու անդամ____________________________________
6. Հանձնաժողովի անդամ՝ ավագանու անդամ____________________________________
7. Հանձնաժողովի անդամ՝ ավագանու անդամ____________________________________
|