Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 15-րդ և 16-րդ կետերով սահմանված դրույթները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով, համայնքի ավագանին որոշում է ՝
Տալ համաձայնություն Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի շրջանակներում Արենի համայնքի զբոսաշրջության զարգացման պորտֆելային մոդելի ծրագրի իրականացման նպատակով իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայացված ենթադրամաշնորհային ծրագրերին գումարներ տրամադրելուն: |