Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 27-ը սեպտեմբերի 2021 թվականի թիվ 14 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 27 սեպտեմբերի 2021 թվականի թիվ 14 նիստի օրակարգը հաստատելու մասին
2. Արենի համայնքի 2021թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելուն համաձայնություն տալու մասին,
3. Արենի համայնքի Արենի բնակավայրում մանկապարտեզի (մշակութային կենտրոնի) կառուցապատող <<ՋԻԷՅՋԵՄ-ԱՐՄԵՆԻԱ>> զարգացման հիմնադրամին շինարարության թույլտվություն տրամադրելու համար տեղական տուրքից ազատելուն համաձայնություն տալու մասին,
4. Արենի համայնքում տարերային աղետներից տուժած ընտանիքներին դրամական աջակցություն ցուցաբերելուն համաձայնություն տալու մասին
5. Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքայի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.33054հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին:
6. Արենի համայնքի ավագանու 05.03.2021թվականի թիվ 031 որոշման հավելված 2-ը ուժը կորցրած ճանաչելու և Արենի ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցված տեխնիկաներով մատուցվող ծառայությունների սակագները սահմանելու մասին
7. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող վերգետնյա ցածր ճնշումային գազատար խողովակաշարերը <<Գազպրոմ Արմենիա>> ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելուն համաձայնություն տալու մասին: