Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը, ՀՀ կառավարության 18.05.2006 թ.-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ մասը, ՀՀ կառավարության 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն որոշումը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի 16.05.2022 թվականի թիվ 06/11.2/4870-2022 գրությունը և ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12.05.2022 թվականի թիվ 1/փ-95 դրական եզրակացությունը, ՀՀ կառավարության 29.12.2005 թ.-ի թիվ 2387-Ն որոշման պահանջները, Արենի համայնքի ղեկավարը որոշում է՝
- Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.1 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0111-0021, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
- Վերը նշված հողամասի վրա ինքնակամ կառուցված վառելիքի ստորգետնյա հորը՝ 19,3 քմ, հեղուկ գազի մղման կայանը՝ 3.97 քմ, ծածկ-1՝ 3.95 քմ, օպերատորի սենյակը՝ 8.48 քմ, ծածկ-2՝ 21.65 քմ, ընդամենը ինքնակամ կառույցներ՝ 57.35 քմ, համարել Արենի համայնքի սեփականություն և այն ճանաչել օրինական (կցվում է շինությունների և հողամասի հատակագիծը):
- Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Հածվառման կոդ՝ 2022U6ZD2H:
- 0.1հա բնակավայրերի նշանակության հողամասին և հեղուկ գազի լիցքավորման կայանին տալ հետևյալ հասցեն՝ ՎՁՄ Արենի համայնք, բն. Արենի 36 փ., 4 փակուղի, թիվ 1:
- Ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա,
- Առաջարկել Արենի համայնքի ավագանուն սույն որոշման 2-րդ կետում նշված օրինականացված կառույցները և 0.1 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած Արգամ Կարապետյանին, և առաջարկել նրան.
ա) վճարելու 1ք.մ.` 10 881 ՀՀ դրամ ինքնակամ կառուցված 57.35 քմ ընդհանուր մակերեսով շինությունների համար՝ ընդամենը 624 025 (վեց հարյուր քսանչորս հազար քսանհինգ) ՀՀ դրամ, հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-225-Ն) 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ սահմանված տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանները
բ) վճարելու 0.1հա բնակավայրերի նշանակության հողամասի արժեքը՝ 3 382 903 ՀՀ դրամ (57.35 քմ.*2*1221= 140 049դր., 885.3քմ*1221*3= 3 242 854, ընդամենը՝ 3 382 903 ՀՀ դրամ), հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի 33.1 և 33.2 կետերը:
գ) վճարելու համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
6. Ավագանու որոշման ընդունման օրվանից, ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում նախատեսված գնման նախապատվության առաջարկը չընդունվելու, կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցների և դրանց սպասարկման համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում, նշված կառույցները և դրանց սպասարկման համար անհրաժեշտ 0.1 հա հողամասը կվաճառվի աճուրդով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, կամ դատական կարգով երկամսյա ժամկետում:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: