Բովանդակություն * | Մարտի 30- ին Արենիի Համայնքապետարանում կայացավ Համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի կողմից հրավիրված հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցեցին վարչական ղեկավարները և աշխատակազմի որոշ անդամներ։ քննարկման հիմնական թեման վերաբերում էր կորոնավիրուսի տարածման դեմ կատարվելիք միջոցառումներին։ Վարչական ղեկավարները հրահանգ ստացան բնակավայրերում կազմակերպել հերթապահություն, տեղյակ լինել և զեկուցել կատարվող տեղաշարժերից, թույլ չտալ կուտակումներ, հավաքներ։ Անդրադարձ կատարվեց նաև գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին։ Համայնքի ղեկավարը նշեց, որ նման պարագայում ամեն հնարավորին միջոցառումները պետք է ձեռնարկվեն գյուղատնտեսական աշխատանքների կատարման համար։ Աշխատակազմի անդամները ստացան համապատասխան հանձնարարականներ։ |