Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 17 հունիսի 2021 թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 14-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Գեղամ Ռազմիկի Հարությունյանի և Մարգարիտ Հայաստանի Ղազարյանի սեփականություն հանդիսացող 0,03 հա (ծածկագիրը՝ 10-004-0121-0036, հողատեսքը՝ խոտհարք) գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության՝ թռչնանոց կառուցելու նպատակով։
|