Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ընկերության կողմից շահագործվող հանքավայրը գտնվում է հանրապետական նշանակության Հ-40 ավտոճանապարհից զգալի հեռավորության վրա և անձրևային եղանակներին ծանր բեռնատար ավտոմեքենաները հնարավորություն չունեն հասնել հանքավայր հանքանյութ տեղափոխելու նպատակով, Արենի համայնքի ավագանին որոշում է. 1․ Հարգել Արենի համայնքում հանքարդյունաբերական գործունեություն իրականացնող <<Յուլի Դալի>> ՍՊ ընկերության տնօրեն Լիլիթ Փաշինյանի գրությունը և Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում, Հ-40 ավտոմայրուղուց դեպի ընկերության հանքավայր տանող ճանապարհի հարակից տարածքում 0,1հա գյուատնտեսական նշանակության այլ հողատեսք, 3 տարի ժամկետով, տարեկան 50 000 ՀՀ դրամ վարձավճարով հատկացնել <<Յուլի Դալի>> ՍՊ ընկերությանը՝ հանքանյութ պահեստավորելու և տեղափոխելու նպատակով։
2․ Հողամասը համայնքին վերադարձնելուց ընկերությունը պարտավոր է տարածքը ամբողջությամբ հարթեցնել և վերադարձնել նախկին տեսքի։ |