Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.02653 հա (ծածկագիրը ` 10-008-0052-0017, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) բնակավայրերի նշանակության հողամասը, հասցե` Արենի գյուղ Արենի 4-րդ փողոց 13/1 հողամաս, աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ից ոչ պակաս 350 000 ՀՀ դրամ։
2. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.00487 հա (ծածկագիրը ` 10-008-0004-0056, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) բնակավայրերի նշանակության հողամասը, հասցե` Արենի գյուղ Արենի 39-րդ փողոց 1/1 հողամաս, աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 200%-ից ոչ պակաս 200 000 ՀՀ դրամ։