|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 հունիսի 2025 թվականի N 067-Ա |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՆԱԶԵՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով հիմք ընդունելով ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Եղեգնաձորի բաժնի տեղեկանքը և Ն․Մանուկյանի դիմումը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի բնակչուհի նազենի Մանուկյանի՝ հանգուցյալ ամուսնու Աբրահամ Կավկազի Մանուկյանի անվամբ հաշվառված, սակայն 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետությունում մնացած ԳԱԶ 3221 մակնիշի 35 CQ 105 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի նկատմամբ կիրառել արտոնություն և ազատել 17875 ՀՀ դրամ գույքահարկից և 3425 ՀՀ դրամ տույժից՝ ավտոմեքենան խոտանելու նպատակով՝ հաշվարկված 2022 թվականի հունվարի 1-ից։ |
Կողմ -11 ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՍԱՄՎԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|