Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1․ Տալ համաձայնություն Արենի համայնքի Արենի բնակավայրի <<Հայ-Ֆրանսիական բարեկամության>> հրապարակում Արենի և Բանդոլ քույր քաղաքների բարեկամությունը խորհրդանշող հուշակոթող տեղադրելուն։
2․ Հաշվի առնելով հարցի հրատապությունը և կարևորությունը, առաջարկել Արենի համայնքի ղեկավարին պատվիրել և տեղադրել հուշակոթողը, որի առավելագույն արժեքը չի կարող գերազանցել 1,5 մլն ՀՀ դրամը։
3․ Աշխատանքները ավարտել մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը։ |