Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի` «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման» N 02-Ն հրամանով հաստատված կարգի 21-րդ կետը.
որոշում եմ՝
1. 2025 թվականի հոկտեմբերի 28-ին «Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի «Արևիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը համարել չկայացած՝ մրցույթին մասնակցելու համար դիմումներ չլինելու պատճառով:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի «Արևիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2025 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, անցկացնել նոր մրցույթ:
3. Հաստատել սույն որոշման 2-րդ կետում նշված մրցույթի մասին հայտարարության տեքստը` համաձայն հավելվածի:
4. Աշխատակազմի քարտուղար Գևորգ Սիմոնյանին` սահմանված կարգով ապահովել մրցույթի մասին հայտարարության հրապարակումը, մրցույթի նախապատրաստման և անցկացման աշխատանքների իրականացումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: