Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1․Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի 1-ին փողոց 1/2 հասցեում գտնվող 0,00381հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը (ծածկագիրը՝ 10-004-0012-0005, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հասցեն՝ Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայր 1-ին փողոց թիվ 1/2) և օրինականացված 33,97քմ մակերեսով առևտրի սրահը ուղղակի վաճառքով օտարել կառուցապատող Լևոն Ալբերտի Բայաթյանին
2 Հաստատել հողամասի և շինությունների համար հաշվարկված գումարները.
1) 0.00381հա բնակավայրերի նշանակության հողամասի համար՝ 39 167 ՀՀ դրամ,
2) 33,97քմ օրինականացված առևտրի սրահի համար՝ 242 138 ՀՀ դրամ,
Ընդամենը՝ 281 305 ՀՀ դրամ։