| Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 38-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով <<Հիմնադրամների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Անվավեր ճանաչել Արենի համայնքի ավագանու 08․11․2024թվականի թիվ 166-Ա որոշումը։ 2․ Հիմնադրել <<Արենի համայնքային զարգացման>> հիմնադրամ։ 3․ Հաստատել <<Արենի համայնքային զարգացման>> հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն սույն որոշման հավելվածի։ 4․ Հաստատել Արենի համայնքի ղեկավարի 28․11․2024թվականի թիվ 573-Ա որոշումը։ 5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից |