Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Արենի համայնքի ավագանու 25-ը հունվարի 2024 թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարվող հետևյալ փոփոխությունները և վերաբաշխումները
1․Արենի համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ 11 բաժնի 01 խմբի 02 դասի գործառնական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից պակասեցնել 24 640 000 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել Արենիի այլ մշակութային միջոցառումներ 08 բաժնի 02 խմբի 04 դասի
ա/ 4239 /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ հոդվածին 19 300 000 ՀՀ դրամ,
բ/ 4267 /կենցաղային և հանրային սննդի նյութեր/ հոդվածին 2 050 000 ՀՀ դրամ,
գ/ 4727 /կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/ հոդվածին 1 950 000 ՀՀ դրամ,
դ/ 4269/հատուկ նպատակային այլ նյութեր/ հոդվածին 1 340 000 ՀՀ դրամ: |