Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1․ Արենի համայնքի կարիքների համար գնված մեկ միավոր GAZ-AP-17A (GAZ-53-12) մակնիշի 573CX61 պետհամարանիշի բեռնատար ավտոաշտարակը ավելացնել համայնքի հաշվեկշռում։
2․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող GAZ-AP-17A (GAZ-53-12) մակնիշի 573CX61 պետհամարանիշի բեռնատար ավտոաշտարակը անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել <<Արենի>> ՀՈԱԿ-ին՝ համայնքի տարածքում ցերեկային լուսավորության համակարգը պատշաճ սպասարկելու և շահագործելու նպատակով։ |