Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Արենիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներին, իրենց սեփական կամ օգտագործման ներքո գտնվող ավտոտրանսպորտային միջոցներով Արենիի համայնքապետարանի կարիքների համար շահագործելու դեպքում, հատկացնել գործուղման ծախսեր՝ 1 կմ-ը 50 ՀՀ դրամ:
2. Գումարը հատկացնել աշխատակցի անմիջական ղեկավարի կողմից առկա հրամանի, գործուղման վկայականի և երթուղային թերթիկի առկայության դեպքում: |