Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերի պահանջներով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Արենի համայնքում հիմնադրել <<Արենիի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)։
2․ Հաստատել <<Արենիի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի կանոնադրությունը՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի։
3․ Հաստատել <<Արենիի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը` համաձայն սույն որոշման հավելված 2-ի։ |