Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 072-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 հունիսի 2025 թվականի N 072-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ «ՅՈՒԼԻ ԴԱԼԻ»ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ 09 ՀՈՒՆԻՍԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ 2․2174 ՀԱ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ,ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հիմք ընդունելով  ՀՀ Տարածքային կառավարման և Ենթակառուցվածքների նախարարության և  «ՅՈՒԼԻ-ԴԱԼԻ» ՍՊԸ-ի միջև  13․09․2023 թվականին կնքված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման թիվ Պ-715 պայմանագիրը և  «ՅՈՒԼԻ-ԴԱԼԻ» ՍՊԸ-ի տնօրեն Լիլիթ Փաշինյանի 20․05․2025 թվականի գրությունը՝ պայմանագրի ժամկետը  երկարաձգելու մասին․
Արենի համայնքի ավագանին որոշում է.

 

1․ Արենի համայնքի և «ՅՈՒԼԻ-ԴԱԼԻ» ՍՊԸ-ի միջև կնքված 09 հունիսի 2020 թվականի ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենիի համայնքի Խաչիկ բնակավայրի Կվարցիտի 1-ին թաղամաս 2 հասցեում գտնվող  2,2174 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի (ծածկագիրը՝ 10-025-0106-0010, գործառնական նշանակությունը՝ ընդերքի օգտագործման) վարձակալության պայմանագրի ժամկետը  երկարաձգել մինչև 14․09․2033 թվականը։

2․  Տարեկան վարձավճարը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 6 000 000 ՀՀ դրամ և յուրաքանչյուր արդյունահանված օգտակար հանածոյի 1 տոննայի հաշվարկով 1000 ՀՀ դրամ:

3․ Տարեկան վարձավճարի 5 000 000 ՀՀ դրամ գումարը վճարվում է հավասար պարբերականությամբ՝ ըստ ամիսների։ Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը վճարվում է մինչև հաջորդող ամսվա 15-ը։ 

4․ Արդյունահանված օգտակար հանածոների համար վճարումները կատարվում են  մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 20-ը ներառյալ՝ ՀՀ ՊԵԿ-ի կողմից ստացված հաշվետվությունների հիման վրա։


Կողմ -11

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՍԱՄՎԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner