Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 22-ը հուլիսի 2022 թվականի թիվ 7 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 22.07.2022թվականի թիվ 7 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Արենի համայնքի Արփի բնակավայրի բնակիչ Համլետ Պետրոսյանի դիմումը քննարկելու և հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
3. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական ղեկավարի գրությունը քննարկելու և համայնքային սեփականություն հանդիսացող թվով 4 բնակելի տների և դրանցով զբաղեցված տնամերձ հողամասերի նվիրատվության հետագա գործընթացները կազմակերպելու մասին:
4. Արենի համայնքի 2022թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում ավելացում և ծախսային մասում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին:
5. Արենի համայնքի սեփականություն հադիսացող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելու մասին:
6․ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական ղեկավարի գրությունը քննարկելու և Ա․ Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող նիվա մակնիշի ավտոմեքենայի համար 4 անվադող տրամադրելու մասին։