Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 31-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներով Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչ Մասիս Փափագի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող 0.108 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիր՝ 10-008-0210-0002, գործառնական նշանակությունը վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայի՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության՝ ձնկաբուծարան կառուցելու նպատակով:
2. Առաջակել համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով կայացնել որոշում և տրամադրել նախագծման թույլտվություն: |