Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 10-ը հուլիսի 2023 թվականի թիվ 08 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 10.07.2023 թվականի թիվ 08 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Արենի համայնքի ավագանու 18-ը հունվարի 2023 թվականի «Արենի համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 005-Ն որոշմամբ հաստատված բյուջեում փոփոխություններ կատարելու, բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե գումար հատկացնելու և հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին:
3. Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցույթով, վարձակալությամբ հատկացնելու մասին:
4. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելու մասին:
5. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող <<Ջաբուրյան գրուպ>> ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.18101 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
6. Արենի համայնքի սոցիալապես անապահով անձանց դրամական աջակցություն ցուցաբերելու մասին:
7. Արենի համայնքի ավագանու 08 հուլիսի 2022թվականի թիվ 70-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
8. <<ՋԻԷՅՋԷՄ-ԱՐՄԵՆԻԱ>> ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված Արենի համայնքի Արենի բնակավայրի 16-րդ փողոց թիվ 5 հասցեում գտնվող 0.408հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի անշարժ գույքի հարկի գծով արտոնություն սահմանելու մասին:
9. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում հողամասերի սեփականատերերին հողի հարկից գոյացած տույժերի գծով արտոնություն սահմանելու մասին:
10. Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու և համայնքային սեփականություն հանդիսացող 0.36251հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
11. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.27674հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում ընդգրկելու մասին:
12. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Խաչիկ բնակավայրի վարչական տարածքի 12 փողոց 1 փակուղի 2/4 և 12 փողոց 1 փակուղի 2/5 հասցեներում գտնվող պահեստները անհատույց օգտագործման իրավունքով Խաչիկ բնակավայրում գործող «Քարակոփ» գյուղատնտեսական կոոպերատիվին հատկացնելու մասին:
13. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 1 միավոր խոտի մամլիչը անհատույց օգտագործման իրավունքով <<ԱՐԵՆԻ>> ՀՈԱԿ-ին հատկացնելու և վարձակալությամբ տրամադրելու սակագներ սահմանելու մասին:
14. Արենի համայնքի ավագանու 27.09.2021թվականի թիվ 118 որոշմամբ հաստատված հավելված 1-ը նոր խմագրությամբ շարադրելու մասին:
15. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացած՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված, Արենի համայնքին նվիրաբերած թվով երեք շահագործումից դուրս գրված տեխնիկաները Արենի համայնքի Ռինդ, Աղավնաձոր և Ագարակաձոր բնակավայրերում տեղադրելու մասին: (չզեկուցվող)
|