Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով Արենի համայնքի ավագանին որոշում է.
1․ Արենի համայնքի ավագանու 28․11․2024թվականի <<2025 թվականի համար Արենի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ-ների) աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 175-Ա որոշման 4-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի։
2․ Արենի համայնքի ավագանու 24․12․2024թվականի թիվ 201-Ա <<Արենի համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին>> թիվ 201-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ․
1) 2-րդ մասում <<50 մլն>> թիվը փոխարնել <<35 մլն>> թվով,
2) Դադարեցնել 3-րդ կետի գործողությունը։
3․ Արենի համայնքի ավագանու 20․12․2024թվականի <<Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող Թադեուս ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,033513հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը համաձայնություն տալու մասին>> թիվ 189-Ա որոշման վերնագրի և տեքստի մեջ <<Թադեուս ՍՊԸ-ին>> բառերը փոխարինել <<Վարդգես Լենդրուշի Վարդանյանին>> բառերով։