Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0․10102 հա (ծածկագիրը ` 10-004-0124-0013, հողատեսքը` այլ) գյուղատնտեսական նշանակության հողամասը աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ից ոչ պակաս 200 000 ՀՀ դրամ։
2. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.228 հա (ծածկագիրը ` 10-025-0001-0066, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) բնակավայրերի նշանակության հողամասը, հասցե` Արենի գյուղ Խաչիկ 13-րդ փողոց 17 հողամաս, աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ից ոչ պակաս 220 000 ՀՀ դրամ․
|