Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել Արենի համայնքի ավագանու 25-ը հունվարի 2024 թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարվող հետևյալ փոփոխությունները և վերաբաշխումները
1․Արենի համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ 11 բաժնի 01 խմբի 02 դասի գործառնական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից պակասեցնել 5 000 000 ՀՀ դրամ:
2. Աղբահանություն և սանիտարական մաքրում գործառնական դասակարգման 05 բաժնի 01խմբի 01 դասի 4637 /դրամաշնորհներ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածից պակասեցնել 1 500 000 ՀՀ դրամ:
3. Ոռոգման ցանցի կառուցում և վերանորոգում գործառնական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 04 դասի 4637/դրամաշնորհներ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածից պակասեցնել 2 500 000 ՀՀ դրամ:
4. Կեղտաջրերի հեռացում գործառնական դասկարգման 05 բաժնի 02խմբի 01 դասի 4637 /դրամաշնորհներ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածից պակասեցնել 500 000 ՀՀ դրամ:
5. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 4637 /դրամաշնորհներ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածին ավելացնել 7 500 000 ՀՀ դրամ:
6. Ճանապարհային տրանսպորտ գործառնական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի 4637/դրամաշնորհներ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածին ավելացնել 1 000 000 ՀՀ դրամ:
7. Ջրամատակարարում և կոյուղու համակարգեր գործառնական դասակարգման 06 բաժնի 03 խմբի 01 դասի 4637/դրամաշնորհներ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածին ավելացնել 500 000 ՀՀ դրամ:
8. Արտաքին լուսավորության ցանցի հիմնանորոգում գործառնական դասակարգման 06 բաժնի 04 խմբի 01 դասի 4637/դրամաշնորհներ համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածին ավելացնել 500 000 ՀՀ դրամ: