Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 9-րդ կետը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.087 հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-004-0022-0015, հողատեսքը՝ այլ հողատեսք) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության՝ կառուցված ինքնակամ բնակելի տունը և օժանդակ կառույցները օրինականացնելու նպատակով։
|