Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Իրավական ակտերի մասին>> օրենքի 72-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 34-րդ կետի, 54.1-ին հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով Արենի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ավագանու 30 նոյեմբերի 2014թվականի <<Արենի համայնքի ղեկավարին կից, Արենի համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին>> թիվ 27-Ն որոշումը:
2. Հաստատել ՀՀ Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ղեկավարին կից, Արենի համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |