Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 4-րդ կետը, 71-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն Արենի համայնքի սեփականություն հանդիսացող 0.36202հա (ծածկագիրը՝ 10-008-0179-0019, հողատեսքը՝ այլ) գյուղատնտեսական նշանակության հողամասը փոխանակության միջոցով օտարել Վարդան Ջալալի Համբարձումյանին՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող 0.36202հա (ծածկագիրը՝ 10-008-0179-0039, հողատեսքը՝ այլ) հողամասի փոխարեն:
2. Սահմանել, որ փոխանակության ընթացքում առաջացած կադաստրային ծախսերը ենթակա են վճարման քաղաքացու կողմից:
|